BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ ՀՀ քաղացիություն վերջին 3 տարում ՀՀ-ում բնակվելու դեպքում

Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե վերջին երեք տարում բնակվում է Հայաստանի Հանրապետությունում։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)՝ նախապես այց ամրագրելով։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
Օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
1,000 դրամ
Processing duration
90 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ 

Ընդ որում՝ տարեց անձանց հերթագրումն իրականացվում է առանձին, ինչի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ անձնագրային բաժանմունքի հետ։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։


Ներկայացվող պահանջները

Վերջին երեք տարում ՀՀ-ում բնակվելու հիմքով քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • տիրապետել հայրենին,
  • ծանոթ լինել ՀՀ սահմանադրությանը։


Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխավոր գրասենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,
  • ամուսնության վկայականը և դրա պատճենը,
  • ամուսնու անձնագիրը և դրա պատճենը,
  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,
  • ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթը  (ընտանիքի անդամներից որևէ մեկի ծննդյան վկայականը, անձնագիրը կամ անձը հաստատող որևէ այլ փաստաթուղթ կամ սփյուռքի որևէ համայնքի եկեղեցական կառույցի կողմից տրված և հյուպատոսության կողմից հաստատված մկրտության վկայականը),
  • պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։ 

Դիմելու կարգը

Տեղում լրացվում է դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին։ Անհրաժեշտ է նաև հանձնել ՀՀ Սահմանադրության իմացության թեստ։

Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ 

Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ վճարային տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ 900005162111 հաշվեհամարին փոխանցում կատարելով, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։ Անձնագրային բաժանմունքում քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է SMS հաղորդագրություն իր դիմումի համարով, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։


Հղում օրենսդրությանը

  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի 1390-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Service provided by
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Was this page useful?