This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել բնակարանի գնման իրավունքը
Նոտարի մոտ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիրը կնքելուց հետո գնման իրավունքը գրանցվում է ՀՀ անշարժ գույքի գրանցման կադաստրի կոմիտեում:
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո․
- այցելել e-cadastre.am,
- համակարգ մուտք գործելու համար լրացնել տվյալները կամ անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- նույնականացվելուց հետո ընտրել «Պետական գրանցում» բաժինը, ապա՝ «Իրավունքի պետական գրանցում» կոճակը,
- բացված էջում ընտրել գործարքի տեսակը,
- նշել անշարժ գույքի հասցեն (որոնումը հնարավոր է կատարել նաև անշարժ գույքի վկայականի համարով կամ կադաստրային ծածկագրով, որը տվյալ գույքին տրվող եզակի համարն է)՝ լրացնելով համապատասխան դաշտերը, այնուհետև սեղմել «Հաջորդը» կոճակը,
- նշել դիմումի կատարման ժամկետը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը, վերբեռնել էլեկտրոնային ստարագրությամբ դիմումը, վճարել և հանձնել դիմումը։
Ներկայացվող պահանջները
Մինչև իրավունքի պետական գրանցումը անշարժ գույքի պետական ռեգիստրը նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք բերող անձի անունով կատարում է գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում:
Պահանջվող փաստաթղթերը
Բնակարանի գնման իրավունքը գրանցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիրը,
- պետական տուրքի վճարման կտրոնը։
Վճարման չափը և կարգը
Բնակարանաի գնման իրավունքի գրանցման համար գանձվում է պետական գրանցման ծառայության վճար՝ 50,000 դրամ, պետական տուրքի վճար՝ 3,000 դրամ։ Իրավունքի վկայականը տրամադրվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում։
Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով՝ հավելավճարի դիմաց․
- 100,000 դրամ՝ 3 աշխատանքային օրում,
- 150,000 դրամ՝ 2 աշխատանքային օրում,
- 300,000 դրամ՝ 2 ժամում։
Տրամադրման կարգն ու ժամկետը
Բնակարանի գնման իրավունքի պետական գրանցման մասին ծանուցումն ուղարկվում է դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին, իսկ գնման իրավունքի վկայականը՝ էլեկտրոնային փոստի հասցեին դիմումից հետո 4 աշխատանքային օր անց։
Ծանուցմամբ նշվում են իրավունքի գրանցման համարը և գաղտնաբառը, որոնց միջոցով Կադաստրի կոմիտեի կայքում կարելի է առցանց ստուգել նշված գույքի վերաբերյալ տեղեկատվությունը։
Հղում օրենսդրությանը
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05
Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05