BETA

This site is new, your feedback will help us improve it.

Real estate and land

Գրանցել բնակարանի գնման իրավունքը

Նոտարի մոտ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիրը կնքելուց հետո գնման իրավունքը գրանցվում է ՀՀ անշարժ գույքի գրանցման կադաստրի կոմիտեում: 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
50,000 ՀՀ դրամ
Processing duration
Մինչև 3 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո․

  • այցելել e-cadastre.am,
  • համակարգ մուտք գործելու համար լրացնել տվյալները կամ անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • նույնականացվելուց հետո ընտրել «Պետական գրանցում» բաժինը, ապա՝ «Իրավունքի պետական գրանցում» կոճակը,
  • բացված էջում ընտրել գործարքի տեսակը,
  • նշել անշարժ գույքի հասցեն (որոնումը հնարավոր է կատարել նաև անշարժ գույքի վկայականի համարով կամ կադաստրային ծածկագրով, որը տվյալ գույքին տրվող եզակի համարն է)՝ լրացնելով համապատասխան դաշտերը, այնուհետև սեղմել «Հաջորդը» կոճակը,
  • նշել դիմումի կատարման ժամկետը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը, վերբեռնել էլեկտրոնային ստարագրությամբ դիմումը, վճարել և հանձնել դիմումը։ 


Ներկայացվող պահանջները

Մինչև իրավունքի պետական գրանցումը անշարժ գույքի պետական ռեգիստրը նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք բերող անձի անունով կատարում է գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում:


Պահանջվող  փաստաթղթերը

Բնակարանի գնման իրավունքը գրանցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիրը,
  • պետական տուրքի վճարման կտրոնը։

Վճարման չափը և կարգը

Բնակարանաի գնման իրավունքի գրանցման համար գանձվում է պետական գրանցման ծառայության վճար՝ 50,000 դրամ, պետական տուրքի վճար՝ 3,000 դրամ։ Իրավունքի վկայականը տրամադրվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում։

Դիմողի ցանկությամբ գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով՝ հավելավճարի դիմաց․

  • 100,000 դրամ՝ 3 աշխատանքային օրում,
  • 150,000 դրամ՝ 2 աշխատանքային օրում,
  • 300,000 դրամ՝ 2 ժամում։

Տրամադրման կարգն ու ժամկետը

Բնակարանի գնման իրավունքի պետական գրանցման մասին ծանուցումն ուղարկվում է դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին, իսկ գնման իրավունքի վկայականը՝ էլեկտրոնային փոստի հասցեին դիմումից հետո 4 աշխատանքային օր անց։ 

Ծանուցմամբ նշվում են իրավունքի գրանցման համարը և գաղտնաբառը, որոնց միջոցով Կադաստրի կոմիտեի կայքում կարելի է առցանց ստուգել նշված գույքի վերաբերյալ տեղեկատվությունը։ 

Հղում օրենսդրությանը 

  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05

Service provided by
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Was this page useful?