This site is new, your feedback will help us improve it.
Դիմել անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:
Դիմելու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ և ներկայացնել դիմում։
Պահանջվող փաստաթղթերը
Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է ներակայացնել․
- դիմում և անձը հաստատող փաստաթուղթ,
- լիազորագիր (լիազորված անձի դեպքում),
- տեղեկանք` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն։ Այն է՝ անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում անհատ ձեռնարկատերը կազմակերպում է իր գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:
Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է ինքնաշխատ կերպով։ Դրա անհնարինության դեպքում իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար տեղեկատվություն և մահվան փաստը հաստատող փաստաթուղթ (պատճենելուց հետո վերադարձվում է ներկայացնողին)։
Անհայտ բացակայող անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն և անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը:
Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում են`
- դիմում,
- դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը,
- տեղեկանք` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն։ Այն է՝ անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում անհատ ձեռնարկատերը կազմակերպում է իր գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:
Վճարման չափը և կարգը
Տրամադրման ժամկետը և կարգը
Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո անմիջապես։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
- «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք
- «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935