BETA

This site is new, your feedback will help us improve it.

Կենսաթոշակ

Ստանալ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, թաղման նպաստ

Պետական բյուջեի միջոցների հաշվին օրենքով սահմանված դեպքերում և կարգով անձանց ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի տրամադրում:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
-

Դիմելու համար իրավասու անձը՝

Ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ:

Դիմելու եղանակը՝

Ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

1. Ծերության նպաստ նշանակելու համար անձը ներկայացնում է դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ:
2. Հաշմանդամության նպաստ նշանակելու համար անձը ներկայացնում է դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ, իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը:
3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար անձը ներկայացնում է դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ, կերակրողի մահվան վկայականը կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը:
 
4․ Թաղման նպաստ.
Նպաստառուի (ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող) մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը ներկայացնում է`
1) դիմումը.    
2) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը.
3) մահացած նպաստառուի մահվան վկայականը:
Անհրաժեշտության դեպքում.
Հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, բացի նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը վերափորձաքննության չներկայանալու մասին:
Թաղման նպաստ ստանալու համար անձը, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է տարածքային բաժնում), եթե մահվան վկայականը տվել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի տված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն` կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում:

Ժամկետները՝

1. Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
2. Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր