This site is new, your feedback will help us improve it.
Դիմել միաձուլման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման համար՝ նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը
Միաձուլման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձանց պետական գրանցման համար փաստաթղթերի և տեղեկությունների հավաքագրումն ու կազմումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Դիմելու համար անհրաժեշտ է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։
Ներկայացվող պահանջները
Դիմելու համար անհրաժեշտ է լինել գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձ։
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում,
- վճարման անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
Ծառայության համար սահմանված է պետական տուրք 250,000 դրամի չափով։
E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 250,000 դրամ՝ երկու կազմակերպությունների միաձուլման դեպքում։
- 80,000 դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում։
Վճարումը բանկային փոխանցմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 250,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 9000013194049 հաշվեհամարին։
Նպատակ՝ «Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում. միաձուլում՝ երկու կազմակերպությունները»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել նշված հաշվեհամարներին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Տրամադրման ժամկետը և կարգը
- 30 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2 կազմակերպությունների միաձուլման դեպքում,
- ևս 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935