BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Ստանալ չարորակ նորագոյացությունների բժշկական օգնություն

Ծրագրի շրջանակում իրականացվում է հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար պայմանների ապահովում։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Օրգան համակարգերի հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում  բնակչության համար պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ապահովվում է.

 

  • հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, 

  • վիրահատական բուժում,

  • ճառագայթային բուժում (բացառությամբ 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով իրականացվող ճառագայթային բուժում),

  • քիմիաթերապևտիկ բուժման ամբողջ ծավալը փոխհատուցվում է պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ, մասնավորապես.

    1. սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված անձանց` առաջին քիմիաթերապիայի սեանսից սկսած մեկ տարվա ընթացքում տարեկան 300 հազար դրամի չափով,

    2. սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց՝ առաջին քիմիաթերապիայի սեանսից սկսած մեկ տարվա ընթացքում տարեկան 150 հազար դրամի չափով:

 

15 և ավելի MeV հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ, բացառությամբ հետևյալ խմբերի, որոնց համար այն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով.

 

  • ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,

  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք,

  • ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,

  • բռնադատվածներ,

  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,

  • մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,

  • ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,

  • մինչև 18 տարեկան երեխաներ,

  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շրջանակում բուժօգնություն կարող են ստանալ ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն հաստատված չարորակ նորագոյացություն ախտորոշումը: 

 

Դիմելու կարգ

 

Դիմել սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններ։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր