This site is new, your feedback will help us improve it.
Փոխանակել օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդական վկայականով
Օտարերկրյա վարորդական վկայականը հայկականով փոխանակելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ճանապարհային ոստիկանություն։
Վարորդական վկայականի փոխանակման դեպքում օտարերկրյա վարորդական վկայականը կորցնում է իր իրավական ուժը։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո:
Վարորդական վկայականը փոխանակելու համար անհրաժեշտ է՝
- այցելել www.roadpolice.am,
-
սեղմել «Վարորդական վկայական» կոճակը, որը գտնվում է էկրանի կենտրոնում,
-
բացված պատուհանում ընտրել հաշվառման քննական նախընտրելի բաժինը (ՀՔԲ),
-
նշել «Առանց քննության (փոխանակում, կորուստ)» տարբերակը,
-
լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ),
-
լրացնել հեռախոսահամարը,
-
սեղմել «Հերթագրվել» կոճակը։
Այս գործողությունները կատարելուց հետո հեռախոսահամարին կուղարկվի հաղորդագրություն այն մասին, որ հերթագրումը հաստատված է։
Ներկայացվող պահանջները
Օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդական վկայականով փոխանակելու համար անհրաժեշտ է լինել «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի Կոնվենցիայի անդամ երկիր, հակառակ դեպքում փոխանակումը հնարավոր չէ․ պետք է հանձնել գործնական և տեսական քննությունն և ստանալ ՀՀ վարորդական վկայական։
Վիեննայի Կոնվենցիայի անդամ երկրներն են․
Ավստրիա, Ադրբեջան, Բահամներ, Բահրեյն, Բելոռուս, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա և Հերցոգովինա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Վենեսուելա, Գայանա, Գանա, Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Զաիր, Զիմբաբվե, Իսրաել, Ինդոնեզիա, Իրան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կիրգիզիա, Կոստա-Ռիկա, Կոտ դ ‘Իվուար, Կուբա, Քուվեյթ, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մարոկկո, Մեքսիկա, Մոնակո, Նիգերիա, Նորվեգիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պակիստան, Լեհաստան, Պորտուգալիա, Կորիայի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ռումինիա, Սան-Մարինո, Սեյշելներ, Սենեգալ, Սլովակիա, Տաջիկստան, Թաիլանդ, Թուքմենստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվատիա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էկվադոր, Էստոնիա, Հարվաֆրիկյան Հանրապետություն, Հարավսլավիա:
Պահանջվող փաստաթղթերը
Օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդականով փոխանակելիս անհրաժեշտ է ՀՀ ճանապարհային ոստիկանություն ներկայացնել․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- օտարերկրյա վարորդական վկայականի բնօրինակը։
Անհրաժեշտության դեպքում ՀՀ ճանապարհային ոստիկանությանը պետք է ներկայացնել նաև․
- կացության քարտ,
- ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,
- կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և այլն։
Վճարման չափը և կարգը
Օտարերկրյա վարորդական վկայականը ՀՀ վարորդական վկայականով փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 12,000 ՀՀ դրամ պետական տուրք։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005016317։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Վարորդական վկայական ստանալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Տրամադրված հեռախոսահամարին ուղարկվում է հաղորդագրություն փոխանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը և դիմում ներկայացնելու վերաբերյալ։
- Փոխանակումը տևում է 2-4 ամիս․ ճանապարհային ոստիկանությունը հարցում է ուղարկում այն երկրի լիազոր մարմնին, որի ազգային վարորդական վկայականը պետք է փոխանակվի հայկականով։ Հարցման նպատակն է պարզել օտարերկրյա վարորդական վկայականի օրինականությունը։
- Հարցումից հետո, եթե դիմողի տվյալները հավաստի են, ապա նա ստանում է ՀՀ վարորդական վկայական, իսկ իր ազգային վարորդական վկայականը կորցնում է իրավական ուժը։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության՝ 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02