This service is only available offline, we are working on an online version
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Support program
Real estate and land
Ստանալ երեխա ունեցող ընտանիքին տրվող աջակցություն՝ մարզում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար
Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Դիմելու համար անհրաժեշտ է
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն։
Ծրագրի մասին
- Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 5%-ի չափով, բայց չի կարող 1 մլն դրամից ավելի լինել։
- Աջակցությանը 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ավելանում է բնակարանի արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։
- Աջակցության առավելագույն չափը 2 մլն դրամ է։
- Եթե շահառուն հիպոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերում կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ կամ այնպիսի գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցությունն ավելացվում է 50%-ով։
Ներկայացվող պահանջները
Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝
- շահառուն պետք է լինի ՀՀ քաղաքացի և լինի հիպոթեքային վարկը մարողը՝ վարկառուն,
- նա պետք է ունենա առնվազն 2 անչափահաս երեխա,
- մարզային բնակավայրում գտնվող բնակելի անշարժ գույքը պետք է ձեռք բերված լինի կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկը տրամադրված լինի 2024 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո,
- ձեռք բերվող անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման գինը, գնահատված շուկայական գինը կամ նախահաշվային գինը պետք է լինի առավելագույնը 35 մլն դրամ, որը շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով ավելանում է,
- կանխավճարի նվազագույն չափը պետք է լինի (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոսը (բացառությամբ այն դեպքերի, երբ աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին) և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոսը (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկ ստացած շահառուին),
- ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցվի շահառուի կամ նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) անունով,
- ձեռք բերվող կամ կառուցվող բնակելի անշարժ գույքը պետք է լինի շահառուին, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսնուն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող միակ բնակելի անշարժ գույքը։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 968-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։
You can access the same service through these available methods.
Be aware that using different methods might take more time or cost more money.
Service provided by
ՀՀ բանկեր և ֆինանսական կազմակերպություններ
Այս էջը օգտակա՞ր էր