BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Culture and sport

Դիմել «ԴասА» կրթամշակութային ծրագրին

Ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտների համար իրականացվում է «ԴասА» կրթամշակութային ծրագիրը, որի նպատակն է սովորողների շրջանում հետաքրքրություն և սեր առաջացնել դասական երաժշտության հանդեպ, նպաստելով պատանիների երաժշտական կրթությանը և երաժշտական ճաշակի ձևավորմանը:

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտների համար իրականացվում է «ԴասА» կրթամշակութային ծրագիրը, որի նպատակն է սովորողների շրջանում հետաքրքրություն և սեր առաջացնել դասական երաժշտության հանդեպ, նպաստելով պատանիների երաժշտական կրթությանը և երաժշտական ճաշակի ձևավորմանը:

 

Ծրագիրն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Ծրագիրն իրականացվում է 2018 թվականից։ 

 

Ծրագիրը փուլային է։

 

Առաջին փուլում, ծրագրի շրջանակներում նվագախմբի երաժիշտները այցելում են հանրակրթական դպրոցներ` դասական երաժշտության մասին պատմելու և դասեր անցկացնելու համար, որի ընթացքում ներկայացնում են նաև նվագախմբի առաջիկա համերգները: Աշակերտներին ծանոթացնում են նաև դասական երաժշտություն լսելու առանձհատկություններին, մասնավորապես, համերգային մասերը ծափահարություն­ներով չընդմիջելու մշակույթին։

 

Առաջին փուլի ավարտին աշա­կերտներին և ուսուցիչներին տրամադրվում են «ԴասА» ծրագրի հատուկ տոմսեր:

 

Երկրորդ փուլում աշակերտները դասական երաժշտության համերգ են ունկնդրում համերգասրահում: Նվագախմբի երաժիշտների հետ դպրոցում նախապես ունեցած հանդիպումը երեխաներին օգնում է ընկալել դասական համերգը, տեղեկացված լինել, թե ինչ ստեղծագործություն է կատարվում, ով է կոմպոզիտորը:

Երրորդ փուլում աշակերտների հետ անցկացվում են քննարկումներ ունկնդրած երաժշտության վերաբերյալ: Համերգից ստացված իրենց տպավորությունների մասին աշակերտները պատմում են սոցիալական ցանցերում և «ԴասA» հավելվածում, որի միջոցով կարողանում են նաև տոմսեր ամրագրել հետագա համերգների համար։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագիրը հասանելի է Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների  սովորողների համար։

 

Դիմելու կարգ

 

Դպրոցահասակները կամ ուսումնական հաստատությունները կարող են նախապես գրանցվել «ԴասА» ծրագրի» կրթամշակութային ծրագրի հանդիպումներին      սոցիալական հարթակներով (Facebook) կամ զանգահարելով։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ

ՀՀ, ք․ Երևան, 0019, Պռոշյան փողոցի 1-ին փակուղի, շ․ 1

Հեռ. +374-43-22-20-93, էլ. փոստ` [email protected], կայք` www.armsymphony.am

https://www.facebook.com/DasAeducation

ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր