BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Culture and sport

Ստանալ մարզիկների և մարզիչների անվանական թոշակ

Անվանական թոշակ տրամադրվում է ՀՀ այն մարզիկներին, ինչպես նաև նրանց մարզիչներին, որոնք օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի ՀՀ հավաքական թիմերի կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և շախմատային օլիմպիադաներում ցուցաբերել են բարձր արդյունքներ: 

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Անվանական թոշակ տրամադրվում է ՀՀ այն մարզիկներին, ինչպես նաև նրանց մարզիչներին (անձնական և հավաքական թիմերի), որոնք օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի ՀՀ հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և շախմատային օլիմպիադաներում ցուցաբերել են բարձր արդյունքներ: Մարզիկներն ու մարզիչները նախորդ տարվա ընթացքում գրանցած բարձր արդյունքների համար անվանական թոշակը ստանում են հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու են հանդիսանում մարզաձևերի հավաքականների անդամ, բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները և նրանց մարզիչները:

Դիմելու կարգ

 

Անվանական թոշակի թեկնածուների փաստաթղթերի հավաքագրումը և շահառուների ցուցակի կազմումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ թեկնածուների առաջադրման վերաբերյալ որոշումը կայացնում է համապատասխան հանձնաժողովը:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Մարզաձևերի ֆեդերացիաները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացնում թեկնածուների ներկայացման թերթիկները և արդյունքները հաստատող արձանագրությունները:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչություն, հեռ.՝ +374 10 599 637

ՀՀ ԿԳՄՍՆ  Թեժ գիծ՝ (+37410) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+37410) 52-73-43:

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր