BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու անձնագիր

ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

Երևանում անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։ 

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
20 րոպե
Service cost
1,000 դրամ
Processing duration
5 աշխատանքային օր

Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի) դիմումի հիման վրա։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Ընդ որում՝ Արցախից բռնի տեղահանվածների և տարեց անձանց հերթագրումն իրականացվում է առանձին, ինչի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ անձնագրային բաժանմունքի հետ։

Ուշադրություն
Երեխայի առաջին անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել երեխայի գրանցման վայրի անձնագրային բաժանմունք։


Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,

  • «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ ծնողներ),

  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։


Պահանջվող փաստաթղթեր


Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն) պետք է ներկայացնեն՝

  • երեխայի ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության (կամ մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը), ծնողների անձը հաստատող փաստաթուղթը,
  • դիմումը օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը,
  • դիմողի և իր ծնողների գրավոր համաձայնությունը անձնագիր ստանալու մասին, ինչպես սահմանված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով։ Ընդ որում՝ եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել իր համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով,
  • 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները։
  • հնարավորության դեպքում՝ նաև փաստաթղթերի լուսապատճենները։

 

Վճարման չափը և կարգը 

Աձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։ 

Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում անձնագիրը ստանալու համար՝ 900005162152։


Տրամադրման ժամկետը

Անձնագիրը տրամադրվում է դիմելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։


Հնարավոր է նաև անձնագիրն ավելի շուտ ստանալ։ 

Անձնագիրն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝ 

  • 1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
  • 1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։


Հղում օրենսդրությանը 

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Service provided by
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր