BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիայի տրամադրում

Կոմիտեն իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի անվտանգության գնահատում, փորձաքննություն, տեսչական ստուգումներ և անձնակազմի որակավորման հավաստիանալու, որ լիցենզավորված գործունեություն իրականացնելիս լիցենզավորված անձը գիտի և կպահպանի միջուկային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները, ապահովելու անձնակազմի և շրջակա միջավայրի անվտանգությունը (կապահովվի անվտանգ փոխադրում, թույլ չի տրվի գերճառագայթահարում, իսկ հնարավոր վթարների կամ միջադեպերի դեպքում անհապաղ իրականացվեն վթարային հակազդման միջոցառումներ)։
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
3000-20000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1 Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի միջուկային նյութերի փոխադրում է նախատեսվում իրականացնել ։
 2 Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) իրավաբանական անձի կառավարման համակարգի սխեման և կառուցվածքային ստորաբաժանումների միջև անվտանգության ապահովման գործառույթների բաշխման մասին տեղեկություններ.
բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը
գ) օգտագործվելիք փոխադրամիջոցների նկարագրությունը (տեսակը, տիպը, քանակը, փոխադրման կոնտեյների սերտիֆիկատը, յուրաքանչյուր փոխադրամիջոցի տեխնիկական բնութագրերը, այդ թվում` իոնացնող ճառագայթումից պաշտպանության համակարգը).
դ) միջուկային վառելիքի բեռնավորման և բեռնաթափման հրահանգները
ե) փոխադրման ժամանակ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և վթարային հակազդման ապահովումը հավաստող փաստաթղթերը.
զ) միջուկային նյութերի փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների տեխնիկական զննման մասին ակտի պատճենը.
է) «ե» ենթակետում նշված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունները:

Վճարման չափը

· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
 
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
 
 
· Նպատակը
Լիցենզիայի տրամադրում  այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
5,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) եթե միջուկային նյութերի փոխադրման անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:
գ ) լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
080002020, (+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
 9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
(+374) 010 54-39-91, (+374) 010 54-39-95
Service provided by
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Was this page useful?