This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ հաշվառման հասցեի մասին տեղեկանք
Հաշվառման (գրանցման) հասցեն արձանագրվում է ՀՀ պետական ռեգիստրում, որն անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է։
Հաշվառման հասցեի մասին տեղեկանք կարելի է ստանալ առցանց եղանակով կամ ֆիզիկապես՝ այցի ամրագրմամբ։
Ուշադրություն
Հաշվառման հասցեի մասին տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է այցելել բնակության վայրի անձնագրային բաժանմունք։
Ներկայացվող պահանջները
Հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
-
նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
-
բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,
-
«Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ ծնողներ),
-
«Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Վճարման չափը և կարգը
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ տերմինալի միջոցով կամ առցանց: Վճարումն առցանց կատարելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել վճարման անդորրագիրը։
Տեղեկանքը ՀՀ պետական մարմիններ ներկայացնելու դեպքում այն տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը
Տեղեկանքը տրամադրվում է անմիջապես։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64