BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Ստանալ ֆիրմային անվանման մեջ ՀՀ բնակավայրի անուն կիրառելու թույլտվություն

Ընկերության ֆիրմային անվանումը կարող է պարունակել ՀՀ բնակավայրի անվանում  (վարչատարածքային միավորի անուն), որը ընկերության անվանման մեջ օգտագործելու համար անհրաժեշտ է նախքան կազմակերպության գրանցումը ձեռք բերել համապատասխան թույլտվություն։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
100,000 ՀՀ դրամ
Processing duration
3 աշխատանքային օր

Ընկերության ֆիրմային անվանման մեջ ՀՀ բնակավայրի (վարչատարածքային միավոր) անուն օգտագործելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • վճարել նախատեսված 100,000 դրամ տուրքը (այն պետք է առցանց կամ ֆիզիկապես փոխանցել տեղական բյուջեի միասնական հաշվեհամարին և պահպանել վճարման անդորրագիրը, որի վրա պետք է պարտադիր երևա բանկի կնիքը),
  • այցելել համապատասխան մարզպետարան կամ համայնքապետարան և հայտ ներկայացնել մարզպետի կամ համայնքի ղեկավարի անունով (hամայնքի անվան դեպքում հայտում նշել նաև մարզի անունը),
  • հայտին կից ներկայացնել վճարման անդորրագիրը կամ դրա 20-նիշանոց ծածկագիրը։ 


ՀՀ համայնքների կամ դրանց կազմում ընդգրկված բնակավայրերի անվանումները (այդ թվում՝ Երևանը) ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվության դրույքաչափը սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ (այդ պատճառով այն կարող է ամեն տարի տարբերվել)։

Տուրքը պետք է վճարել նաև հետագայում՝ ամեն հաջորդ տարվա համար։

Թույլտվությունը տրամադրվում է ընթացիկ տարվա համար՝ հայտը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:


Ուշադրություն

  • ՀՀ բնակավայրերի անունների օգտագործման համար թույլտվություն չի պահանջվի, եթե դրանք համընկնեն հիմնադրի, մասնակցի, բաժնետիրոջ, նրանց զավակների կամ ծնողների անվան հետ։ Այդ փաստը հաստատելու համար պետք է ներկայացնել համապատասխան փաստաթուղթ (օրինակ՝ ծննդյան վկայական):
  • Եթե իրավաբանական անձին թույլ է տրվել կիրառել որևէ բնակավայրի անվանում, հետագայում հիմնադրի, մասնակցի կամ բաժնետիրոջ փոփոխության դեպքում առանձին թույլտվություն չի պահանջվում։  
Service provided by
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Այս էջը օգտակա՞ր էր