This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ֆիրմային անվան մեջ համայնքային խորհրդանիշների օգտագործման թույլտվություն
Ընկերության ֆիրմային անվանումը կարող է պարունակել ՀՀ բնակավայրի անվանում (վարչատարածքային միավորի անուն), որն ընկերության անվանման մեջ օգտագործելու համար անհրաժեշտ է նախքան կազմակերպության գրանցումը ձեռք բերել համապատասխան թույլտվություն։
Ստանալու համար անհրաժեշտ է
- վճարել նախատեսված 100,000 դրամ տուրքը (այն պետք է առցանց կամ ֆիզիկապես փոխանցել տեղական բյուջեի միասնական հաշվեհամարին և պահպանել վճարման անդորրագիրը, որի վրա պետք է պարտադիր երևա բանկի կնիքը),
- այցելել համապատասխան մարզպետարան կամ համայնքապետարան և հայտ ներկայացնել մարզպետի կամ համայնքի ղեկավարի անունով (hամայնքի անվան դեպքում հայտում նշել նաև մարզի անունը),
- հայտին կից ներկայացնել վճարման անդորրագիրը կամ դրա 20-նիշանոց ծածկագիրը։
Վճարման չափը և կարգը
ՀՀ համայնքների կամ դրանց կազմում ընդգրկված բնակավայրերի անվանումները (այդ թվում՝ Երևանը) ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվության դրույքաչափը սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ (այդ պատճառով այն կարող է ամեն տարի տարբերվել)։
Տուրքը պետք է վճարել նաև հետագայում՝ ամեն հաջորդ տարվա համար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Թույլտվությունը տրամադրվում է ընթացիկ տարվա համար՝ հայտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Ուշադրություն
ՀՀ բնակավայրերի անունների օգտագործման համար թույլտվություն չի պահանջվի, եթե դրանք համընկնեն հիմնադրի, մասնակցի, բաժնետիրոջ, նրանց զավակների կամ ծնողների անվան հետ։ Այդ փաստը հաստատելու համար պետք է ներկայացնել համապատասխան փաստաթուղթ (օրինակ՝ ծննդյան վկայական):Եթե իրավաբանական անձին թույլ է տրվել կիրառել որևէ բնակավայրի անվանում, հետագայում հիմնադրի, մասնակցի կամ բաժնետիրոջ փոփոխության դեպքում առանձին թույլտվություն չի պահանջվում։