BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Support for forcibly displaced people from Nagorno Karabakh

Ստանալ ոսկու գրավադրմամբ վարկի մարման աջակցություն որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ

Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները, ովքեր ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ունեցել են ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկ, որի չափը չի գերազանցում 2,500,000 ՀՀ դրամը։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
Filiing duration
30-45 րոպե

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել ՀՀ ֆինանասների նախարարություն (hասցե` ք․ Երևան, Մելիք Ադամյան 1) և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։


Ներկայացվող պահանջները

Աջակցություն կարող են ստանալ միայն ԼՂ-ից բռնի տեղահանված այն ֆիզիկական անձինք, ում պարտավորությունների չափը բոլոր բանկերում և վարկային կազմակերպություններում 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չի գերազանցում 2,500,000 ՀՀ դրամը

Պահանջվող փաստաթղթերը

Աջակցություն ստանալու համար դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր։ 
Դիմումի ձևը տրամադրվում է տեղում։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումի հիման վրա նախարարությունը կազմում է պարտքի ներման համաձայնագիր և դիմումում նշված կոնտակտային տվյալների միջոցով համաձայնագրի օրինակը ստանալու համար ծանուցում է ուղարկում դիմումատուին: Ծանուցման մեջ նշվում է ՀՀ ֆինանսների նախարարություն այցելելու օրն ու ժամը։
  • Ծանուցագրում նշված օրը և ժամին դիմող անձը ներկայանում է ՀՀ ֆինանսների նախարարություն, ստորագրում և ստանում է պարտքի ներման համաձայնագրի իր օրինակը:
  • ՀՀ ֆինանսների նախարարությունը յուրաքանչյուր օրվա կնքված պարտքի ներման համաձայնագրերն ամփոփում և ներկայացնում է համապատասխան ֆինանսական կազմակերպություն՝ գրավի առարկաները գրավից ազատելու նպատակով:
  • Այնուհետև դիմումատուն էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում է ստանում այն մասին, որ կարող է մոտենալ ֆինանսական կազմակերպություն, և ստանալ դրանք:

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշում

  • ՀՀ կառավարության՝ 2024 թվականի ապրիլի 4-ի N 481-Ա որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր