BETA

This site is new, your feedback will help us improve it.

Security and defence

Անցնել զինվորական հաշվառում ՀՀ-ում

Զինվորական հաշվառման նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության ապահովումն է:

Զինվորական հաշվառման ենթակա են՝

  • տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները,

  • սահմանված ժամկետում զինվորական հաշվառում չանցած քաղաքացիները,

  • ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած արական սեռի քաղաքացիները:

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
3 օր
Service cost
անվճար
Processing duration
3 օր

18-ից 27 տարեկան արական սեռի ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում պետք է անցնեն երկամյա զինվորական ծառայության։ Իսկ 27-58 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները պետք է հաշվառվեն զինվորական պահեստազորում, իսկ զորահավաքի դեպքում կարող են կանչվել զինվորական ծառայության։

Մինչև անձնագիր ստանալն անհրաժեշտ է գրանցվել տարածքային զինկոմիսարիատում՝ կատարելով հետևյալ քայլերը՝

  • այցելել ՀՀ ՆԳՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայություն (տարածված է նաև ОВИР անվանումը)՝ դիմելու ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար (նախապես գրանցվել e-request.am կայքով)
  • ՆԳՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայությունից (տարածված է նաև ОВИР անվանումը) ստանալ զինկոմիսարիատում գրանցման ուղեգիր և տանել ուղեգիրը զինկոմիսարիատ,
  • վերցնել զինգրքույկը, եթե առկա է, որից հետո զինկոմիսարիատում բացվում է հաշվառման քարտ դիմողի անունով,
  • անցնել բուժզննում, հանձնել բժշկական թեստեր՝ ըստ ցուցակի, որը կտրամադրվի զինկոմիսարիատում,
  • հաշվառվել զինկոմիսարիատում և զինկոմիսարիատից հաշվառման թերթիկը կամ գրանցման հաստատումը տանել ՀՀ ՆԳՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայություն (տարածված է նաև ОВИР անվանումը) և ստանալ անձնագիր։

Այս գործընթացը սովորաբար տևում է մի քանի օր։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +374 10 294430, +374 10 294699
Service provided by
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր