BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնությունը օտարերկրյա պետությունում

Օտարերկրյա պետություններում ամուսնության գրանցումն իրականացնում է տվյալ պետության հյուպատոսական հիմնարկը։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Processing duration
մինչև 2 ամիս

Օտարերկրյա պետություններում ապրող ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները իրականացնում են այդ պետություններում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկները։ 

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • դիմել այն պետության ՔԿԱԳ մարմին, որտեղ անհրաժեշտ է գրանցել ամուսնությունը,
  • հավաքագրել ու ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,


Օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկները սահմանված կարգով՝

  • իրականացնում են ամուսնության պետական գրանցումը,
  • ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց դիմումներով եզրակացություններ են կազմում ՀՀ տարածքում կազմված ամուսնության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
  • ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ են կատարում իրենց մոտ պահվող ամուսնության ակտերի գրառումներում,
  • իրենց գրանցած ամուսնության ակտերի գրառումների հիման վրա տալիս են գրանցման վկայականներ, վկայականների կրկնօրինակներ և ամուսնության պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր։ 


Օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկների կազմած ամուսնության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը 30 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կառավարության սահմանած կարգով փոխանցվում են ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան արխիվ` պահպանման, իսկ 2-րդ օրինակները պահպանվում են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր