BETA

This site is new, your feedback will help us improve it.

Agriculture and environment

Ստանալ վտանգավոր թափոնների գործածության լիցենզիա

ՀՀ-ում վտանգավոր թափոններ գործածելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան լիցենզիա։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Filiing duration
10-15 րոպե
Service cost
40,000 դրամ
Processing duration
23 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է [email protected] էլ․ փոստին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

վտանգավոր թափոնների հավաքման դեպքում՝

  • տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված տարածքի (անվանումը, մակերեսը, պահեստավորման ծավալը) և տեղեկատվություն թափոնների հավաքման մասնագիտացված սարքավորումներով ապահովվածության մասին,

  • շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,

  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ դիմողի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

վտանգավոր թափոնների փոխադրման դեպքում՝

  • ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու համար տրված թույլտվության պատճենը,

  • տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցների վերաբերյալ,

  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված գույքի նկատմամբ դիմողի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

վտանգավոր թափոնների տեղադրման դեպքում՝

  • տեղեկանք տարածքի (անվանումը, մակերեսը, թափոնների տեղադրման եղանակը) և դրա տեխնիկական հագեցվածության մասին,

  • շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,

  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ դիմողի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

վտանգավոր թափոնների պահման դեպքում՝

  • տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված տարածքի (անվանումը, մակերեսը, պահեստավորման ծավալը) և դրա օդափոխման և հակահրդեհային համակարգերով ապահովվածության մասին,

  • շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,

  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ դիմողի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

վտանգավոր թափոնների մշակման դեպքում՝

  • տեխնոլոգիական կանոնակարգը (տեխնոլոգիական գործընթացը նկարագրող փաստաթուղթ, որը սահմանում է այդ գործընթացի մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական նորմատիվները և իրականացման պայմաններն ու կարգը),

  • տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված սարքավորումների և տարածքի վերաբերյալ,

  • շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,

  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ դիմողի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

վտանգավոր թափոնների վերամշակման դեպքում՝

  • վտանգավոր թափոնների վերամշակման գործունեությունն աղբավայրից ստացվող հումքով իրականացնելու դեպքում՝ այլ անձանց կողմից չվերամշակվող աղբավայրի կամ դրա ազատ մնացորդի տնօրինման իրավասություն ունեցող անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ տվյալ աղբավայրը կամ դրա ազատ մնացորդը վերամշակելու վերաբերյալ կնքված պայմանագիրը: 

վտանգավոր թափոնների օգտահանման դեպքում՝

  • տեխնոլոգիական կանոնակարգը (տեխնոլոգիական գործընթացը նկարագրող փաստաթուղթ, որը սահմանում է այդ գործընթացի մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական նորմատիվները և իրականացման պայմաններն ու կարգը),

  • տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված սարքավորումների և տարածքի վերաբերյալ,

  • շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,

  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ դիմողի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

վտանգավոր թափոնների հեռացման դեպքում՝

  • տեղեկանք տարածքի (անվանումը, մակերեսը, թափոնների հեռացման եղանակը) և դրա տեխնիկական հագեցվածության մասին,

  • շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,

  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ դիմողի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

վտանգավոր թափոնների վնասազերծման դեպքում՝

  • տեխնոլոգիական կանոնակարգը (տեխնոլոգիական գործընթացը նկարագրող փաստաթուղթ, որը սահմանում է այդ գործընթացի մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական նորմատիվները և իրականացման պայմաններն ու կարգը),

  • տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված սարքավորումների և տարածքի վերաբերյալ,

  • շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,

  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ դիմողի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

վտանգավոր թափոնների թաղման դեպքում՝

  • տեղեկանք տարածքի (անվանումը, մակերեսը, թափոնների թաղման եղանակը) և դրա տեխնիկական հագեցվածության մասին,

  • շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,

  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ դիմողի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

  • լիցենզիայի ներդիր ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում:

Ծառայության մատուցումը չհաստատելու հիմքերը

Հայտը կարող է չհաստատվել, եթե՝

  • դրանում ներկայացված տեղեկությունները թերի են կամ չեն համապատասխանում իրականությանը,

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ դեպքերում։

Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք

  • ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 Երկ-ուրբ ՝ 09։00-18։00
 
Հեռախոսահամար`
 (+374) 011 81-85-59
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
You can access the same service through these available methods.

Be aware that using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Was this page useful?