This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել հիմնադրամի կանոնադրության փոփոխությունը
Հիմնադրամի կանոնադրության փոփոխությունը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝
- անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
- գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,
Ներկայացվող պահանջները
Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ։
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում,
- կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին իրավասու մարմնի որոշումը,
- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
Վճարման չափը և կարգը
Հիմնադրամի կանոնադարության փոփոխությունների պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք 10,000 ՀՀ դրամի չափով։
Այն հնարավոր է վճարել՝
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
Նպատակ՝ Հիմնադրամի փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման համար
Վճարման եղանակը՝ Անկանխիկ
Հաշվեհամար՝ 900005160727
Փոփոխությունը հնարավոր է գրանցել ավելի սեղմ ժամկետներում՝ վճարելով սահմանված գումարները՝
- 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ 60,000 ՀՀ դրամ,
- 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ 40,000 ՀՀ դրամ,
- 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 30,000 ՀՀ դրամ։
Արտաբյուջետային հաշվեհամար՝ 900013194049
Նպատակ՝ 1, 3 կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամի փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման կամ գրանցման գրավոր մերժման (նշելով մերժման հիմքերը) վճարովի ծառայության մատուցման համար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հիմնադրամի կանոնադրության փոփոխության պետական գրանցումը կատարվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում (առանձին դեպքերում՝ 1,3 կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում)։
Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գործակալության կողմից գրանցամատյանում գրառելու պահից:
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 02.06.2011-թ-ի թիվ 860-Ն որոշում
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80