This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել հիմնադրամի կանոնադրության փոփոխությունը
Հիմնադրամի կանոնադրության փոփոխությունը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Փոփոխության համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։
Ներկայացվող պահանջները
Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձ։
Պահանջվող փաստաթղթերը
Հիմնադրամի կանոնադրության փոփոխության համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում,
- կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը,
- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
- պետական տուրքի վճարման անդորրագիրը,
- լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ (լիազորված անձի դեպքում):
Վճարման չափը և կարգը
Հիմնադրամի կանոնադարության փոփոխությունների պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք 10,000 ՀՀ դրամի չափով։
E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 10,000 դրամ՝ կանոնադրության փոփոխության համար։
Վճարումը բանկային փոխանցմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160719 հաշվեհամարին։
Նպատակ՝ «Առևտրային կազմակերպությունների և դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար (բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի տվյալների և առևտրային կազմակերպության մասնակցի տվյալների փոփոխության)»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել նշված հաշվեհամարներին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Փոփոխությունը հնարավոր է գրանցել ավելի սեղմ ժամկետներում՝ վճարելով սահմանված գումարները 90001319404 արտաբյուջետային հաշվեհամարին՝
- 60,000 ՀՀ դրամ՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում,
- 40,000 ՀՀ դրամ՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում,
- 30,000 ՀՀ դրամ՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Նպատակ՝ «1, 3 կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամի փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման կամ գրանցման գրավոր մերժման (նշելով մերժման հիմքերը) վճարովի ծառայության մատուցման համար»։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հիմնադրամի կանոնադրության փոփոխության պետական գրանցումը կատարվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում (առանձին դեպքերում՝ 1, 3 կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում)։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935