This service is only available offline, we are working on an online version
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Լիցենզիաներ
Ինժեներական հետազննման լիցենզիա ստանալու հայտ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
15 - 20 րոպե
Service cost
50.000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում
Ծառայության մասին
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Ինչպես դիմել
Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
- լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
- կանոնադրության պատճենը,
- պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),
- հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
- տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),
- կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,
- տեղեկություններ կազմակերպությունում առկա սարքերի, սարքավորումների մասին.
- լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
- անձնագրի պատճենը,
- անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,
- հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվություն,
- անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
- տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),
- նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,
- տեղեկություններ առկա սարքերի, սարքավորումների մասին:
2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`
Պետական տուրք
Ինժեներական հետազննման համար պետական տուրքը գանձվում է տարեկան 50.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005166724):
Իրավական ակտեր
Lիցենզավորման գործնթացը կարգավորող իրավական ակտերն են՝
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- « Քաղաքաշինության մասին » ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 788-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:
Ձևաթղթեր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 62-17-01
Service provided by
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
15 - 20 րոպե
Service cost
50.000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 62-17-01
Was this page useful?