This site is new, your feedback will help us improve it.
Գնել հանրային տրանսպորտի տոմս
Երևանի հանրային տրանսպորտի տոմս հնարավոր է գնել 3 եղանակով՝
- առցանց՝ ստեղծելով անձնական էջ և դրան կցելով բանկային քարտը կամ տրանսպորտային քարտը,
- TelCell Wallet հավելվածի միջոցով,
- ֆիզիկապես՝ գնելով տրանսպորտային քարտ TelCell վճարային տերմինալից (քարտի գնման համար գործում են կոնկրետ հասցեներում) և լիցքավորելով այն ուղետոմսերով։
Սոցիալական որոշ խմբերի համար գործում են հանրային տրանսպորտից օգտվելու արտոնություններ։
«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է մուտք գործել համակարգ, իսկ համակարգում գրանցված չլինելու դեպքում՝ գրանցվել։
Գրանցվելու համար անհրաժեշտ է՝
- սեղմել «Գրանցում» կոճակը,
- մուտքագրել հեռախոսահամարը, այնուհետև՝ հեռախոսահամարին ուղարկվող վեցանիշ թիվը,
- ստեղծել գաղտնաբառ (այն պետք է բաղկացած լինի նվազագույնը 8 նիշից և ներառի առնվազն մեկ մեծատառ և մեկ փոքրատառ նիշ, առնվազն մեկ թիվ և մեկ սիմվոլ) և սեղմել «Պահպանել» կոճակը,
- մուտք գործել համակարգ՝ լրացնելով հեռախոսահամարը և ստեղծված գաղտնաբառը և սեղմել «Շարունակել» կոճակը,
- անձնական էջում անցնել «ԵսԵմ» նույնականացում, իսկ այն չունենալու դեպքում՝ ընտրել «KYC նույնականացում» տարբերակը, որից հետո համակարգի միջոցով անձի տվյալները նույնականացման համար կփոխանցվեն Երևանի տրանսպորտի համակարգին (KYC նույնականացումը տրվում է անմիջապես, սակայն երբեմն կարող է ավելի երկար տևել),
- անցնել գլխավոր էջ, ընտրել ուղետոմսի տեսակը և սեղմել «Գնել տոմս» կոճակը,
- մուտքագրել բանկային քարտի կոդը (16 նիշից բաղկացած) և սեղմել «Գնել ուղետոմս» կոճակը, իսկ ֆիզիկական տրանսպորտային քարտ ունենալու դեպքում մուտքագրել քարտի տվյալները և լիցքավորել այն տոմսով։
Ուշադրություն
Ուղետոմսերը կցվուն են տրանսպորտային կամ բանկային քարտին։ Ֆիզիկական բանկային քարտին կցված տրանսպորտային տոմսը հնարավոր է օգտագործել միայն տվյալ ֆիզիկական քարտի միջոցով (տվյալ քարտի Apple Pay-ով կամ Google Pay-ով այն հնարավոր չէ օգտագործել․ այդ տարբերակներով վճարելիս կգանձվի հիմնական սակագնով տոմսի վճար)։
Վճարման չափը և կարգը
Գործում է 9 տեսակի ուղետոմս։ 1 ուղետոմսի արժեքը 150 դրամ է։ 150 դրամ արժեքով 1 տոմսը և 300 դրամ արժեքով 3 ուղևորություն 90 րոպեում տոմսը հնարավոր է գնել միայն TelCell Wallet հավելվածով կամ TelCell վճարային տերմինալով։
Ուղետոմսերի մյուս փաթեթներին և դրանց սակագներին հնարավոր է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի կայքէջում։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05