BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Գնել հանրային տրանսպորտի տոմս

Երևանի հանրային տրանսպորտի տոմս հնարավոր է գնել 3 եղանակով՝

  • առցանց՝ ստեղծելով անձնական էջ և դրան կցելով բանկային քարտը կամ տրանսպորտային քարտը,
  • TelCell Wallet հավելվածի միջոցով,
  • ֆիզիկապես՝ գնելով տրանսպորտային քարտ TelCell վճարային տերմինալից (քարտի գնման համար գործում են կոնկրետ հասցեներում) և լիցքավորելով այն ուղետոմսերով։


Սոցիալական որոշ խմբերի համար գործում են հանրային տրանսպորտից օգտվելու արտոնություններ։ 

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
5-15 րոպե
Service cost
Սկսած 150 դրամից
Processing duration
Անմիջապես

Ֆիզիկապես ուղետոմս գնելու տարբերակները


1․ Տրանսպորտային քարտի ձեռքբերում հետևյալ վայրերից․

  • Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերից կամ մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված TelCell վճարային տերմինալներով,
  • Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում տեղադրված TelCell ինքնասպասարկման վճարային տերմինալներով՝ «Հանրապետության հրապարակ» մետրոկայարանի հարակից այգու սկզբնամասում (Նալբանդյան փ․, 2/1) և «Ֆրանսիայի հրապարակին կից (Բաղրամյան պ․, 2/5),
  • TelCell-ի գրասենյակներից,
  • վարչական շրջանի (թաղապետարան) գրասենյակներում տեղադրված TelCell վճարային տերմինալներով։

Ուշադրություն
Տրանսպորտային քարտ հնարավոր է ձեռք բերել միայն վերոնշյալ վայրերից, իսկ դրանք նախընտրելի ուղետոմսերով լիցքավորել հնարավոր կլինի ցանկացած TelCell վճարային տերմինալով կամ առցանց՝ Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի կայքէջում։

Տրանսպորտային քարտ գնելու համար անհրաժեշտ է․

  • անցնել էկրանի «Ուղետոմս» բաժին,
  • ընտրել «Ստացեք տրանսպորտային քարտ» տարբերակը,
  • մուտքագրել հեռախոսահամարը և 500 դրամ կանխիկ գումար (անհրաժեշտ է հաշվի առնել, որ վճարային տերմինալը մանրադրամ չի վերադարձնում), սեղմել «Վճարել» կոճակը,
  • վերցնել տրանսպորտային քարտը, որից հետո հնարավոր կլինի այն լիցքավորել ուղետոմսերով։



2․ 150 դրամ արժեքով 1 ուղետոմսի գնում հետևյալ վայրերից․

  • Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերից,
  • ցանկացած TelCell վճարային տերմինալից։


1 ուղևորության համար նախատեսված տոմսը ցանկացած TelCell վճարային տերմինալով գնելու համար անհրաժեշտ է․

  • անցնել էկրանի «Ուղետոմս» բաժին,

  • ընտրել ծառայության տեսակը՝ «Մեկանգամյա»,

  • մուտքագրել հեռախոսահամարը (լրացնելը պարտադիր չէ, սակայն այն նշելու դեպքում գործարքի առավելագույն սահմանաչափը գերազանցող մուտքագրված գումարը կփոխանցվի նշված հեռախոսահամարի հաշվին),

  • մուտքագրել կանխիկ գումարը, սեղմել «Վճարել» կոճակը և վերցնել ուղետոմսը։


TelCell տերմինալի միջոցով գնված ուղետոմսը հնարավոր կլինի տեսնել նաև տվյալ հեռախոսահամարով գրանցված TelCell Wallet դրամապանակում։


Վճարման չափը և կարգը

Տրանսպորտային քարտի արժեքը 500 դրամ է․ անհրաժեշտ է վճարել համապատասխան TelCell տերմինալով գնումը կատարելիս, մետրոպոլիտենի դրամարկղերում կամ համապատասխան գրասենյակներում։

1 ուղետոմսի արժեքը 150 դրամ է։ Իսկ ուղետոմսերի գործող փաթեթներին հնարավոր է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի կայքէջում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Երևանի քաղաքապետարան
Was this page useful?