BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Գնել հանրային տրանսպորտի տոմս

Երևանի հանրային տրանսպորտի տոմս հնարավոր է գնել 3 եղանակով՝

  • առցանց՝ ստեղծելով անձնական էջ և դրան կցելով բանկային քարտը կամ տրանսպորտային քարտը,
  • TelCell Wallet հավելվածի միջոցով,
  • ֆիզիկապես՝ գնելով տրանսպորտային քարտ TelCell վճարային տերմինալից (քարտի գնման համար գործում են կոնկրետ հասցեներում) և լիցքավորելով այն ուղետոմսերով։


Սոցիալական որոշ խմբերի համար գործում են հանրային տրանսպորտից օգտվելու արտոնություններ։ 

You will be redirected to the Google Play store, to download the application to your device.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
5-7 րոպե
Service cost
150-88,000 դրամ
Processing duration
Անմիջապես

Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է անցնել նույնականացում՝ հետևելով հրահանգներին։


Նույնականացում անցնելուց հետո անհրաժեշտ է՝

  • հավելվածի գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում ընտրել «Տրանսպորտ» տարբերակը,
  • սեղմել «Գնել ուղետոմս» կոճակը,
  • ընտրել ուղետոմսի տեսակը, վճարման եղանակը և սեղմել «Շարունակել» կոճակը,
  • ստուգել տվյալները և սեղմել «Վճարել» կոճակը։


Էկրանին հայտնվող QR կոդն անհրաժեշտ կլինի մոտեցնել երթուղային տրանսպորտում տեղադրված սարքին։


Վճարման չափը և կարգը 

Ուղետոսմերի սակագները ներկայացված են հավելվածում։ 

Վճարումը կատարելու համար անհրաժեշտ է լիցքավորել հաշիվը։ Հաշիվը լիցքավորել հնարավոր է առցանց բանկային քարտ ստեղծելով կամ արդեն գոյություն ունեցող բանկային քարտը կցելով հավելվածին։

Հաշիվը լիցքավորելու համար անհրաժեշտ է՝

  • անցնել հավելվածի ստորին հատվածում գտնվող «Բանկինգ» բաժին,
  • կցել բանկային քարտը՝ մուտքագրելով քարտի տվյալները,
  • անցնել գլխավոր էջ և սեղմել հաշվեկշիռ դաշտի «+» նշանը,
  • առկա տարբերակներից ընտրել «Համալրել» տարբերակը,
  • նշել TelCell դրամապանակին փոխանցվող գումարի չափը և սեղմել «Շարունակել» կոճակը,
  • տվյալները ստուգելուց հետո սեղմել «Վճարել» կոճակը։


Բանկային քարտ չունենալու դեպքում TelCell Wallet-ը հնարավոր կլինի նաև լիցքավորել ցանկացած TelCell վճարային տերմինալի միջոցով։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Երևանի քաղաքապետարան
Was this page useful?