BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման լիցենզիայի տրամադրում

Կոմիտեն իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի անվտանգության գնահատում, փորձաքննություն, տեսչական ստուգումներ և անձնակազմի որակավորման ստուգում, հավաստիանալու, որ լիցենզավորված գործունեություն իրականացնելիս լիցենզավորված անձը գիտի և կպահպանի միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները, հավաստիանալու, որ հայտատուն ունի համապատասխան որակավորված անձնակազմ, անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցներ, որակի ապահովման ծրագրեր լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար։
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
3000-500000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1Անձը ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը,  հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը։
2 Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը
բ) հայտատուի` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծումն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը և միջուկային ու ճառագայթային անվտանգության իմացությունը հավաստող փաստաթղթերի պատճենները
գ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների առկայությունը հավաստող փաստաթղթերը.
դ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման աշխատանքների որակի ապահովման ծրագիրը
ե)  «դ» ենթակետում նշված փաստաթղթի մասին փորձագիտական եզրակացությունը

Վճարման չափը

· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
50,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
 
· Նպատակը
Լիցենզիայի տրամադրում  այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
25,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտը մերժվում է`
ա) եթե հայտին կից ներկայացվող փաստաթղթերը չեն համապատասխանում անվտանգության նորմերի և կանոնների պահանջներին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:
 գ) լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 080002020, +(374) 10 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 10 543991, +(374) 10 543995
Service provided by
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր