BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Family and children

Ստանալ հիպոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու համար տրվող աջակցություն

Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերած ընտանիքում երեխա ծնվելիս տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
2-5 րոպե
Processing duration
5 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո:

Աջակցության ծրագրին դիմելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում։ Դրա համար անհրաժեշտ է՝ 

  • այցելել e-request.am,
  • սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը, այնուհետև անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով, 
  • գրանցվել ԵսԵմ նույնականացման կամ էլեկտրոնային փոստի միջոցով,
  • նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
  • ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն:

Հարթակում գրանցվելուց հետո աջակցություն ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,

  • սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
    բացվող էջում ընտրել «Հարցում» տարբերակը,

  • ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,

  • բացվող էջում ընտրել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» պետական մարմինը, որին ուղղված է դիմումը,

  • կցել անհրաժեշտ փաստաթղթերը և սեղմել «Առաջ» կոճակը։

     

Հարցման ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիպոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

Ներկայացվող պահանջները

Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պահանջներին՝

  • շահառուն ունի ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում է հիպոթեքային վարկ մարողը՝ վարկառուն,
  • շահառուն ծրագրում ընդգրկվելու համար դիմում է մինչև երեխայի 1 տարին լրանալը (ներառյալ),
  • ձեռք բերված անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման գինը, ձեռք բերված անշարժ գույքի կամ կառուցված (ավարտական ակտի առկայության դեպքում) անշարժ գույքի գնահատված շուկայական գինը, կամ կառուցվող անշարժ գույքի (կառուցապատման վարկի դեպքում) նախահաշվային գինը՝ առավելագույնը 35 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,
  • ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուին, գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ նաև նրա ամուսնուն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50% և ավելի մասնաբաժնով) պատկանող միակ բնակելի անշարժ գույքը,
  • դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիպոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիպոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:

 

Ուշադրություն

  • Այս ծառայությանը առցանց եղանակով հնարավոր է դիմել այն դեպքում, եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն չէ, այսինքն՝ չի համագործակցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ տվյալ աջակցության ծրագրի շրջանակներում։ 

  • Եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը համագործակցում է նախարարության հետ, ապա շահառուին տեղեկանք չի տրամադրվում, և նա նախարարությանը չի դիմում, իսկ շահառուին աջակցության ծրագրում ընդգրկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունները նախարարությանն է տրամադրում բանկը կամ վարկային կազմակերպությունը էլեկտրոնային եղանակով։

Համագործակցող բանկերի և վարկային կազմակերպությունների ցուցակ։

 

Պահանջվող փաստաթղթեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նամակ ուղղելով՝ պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • ֆինանսական կազմակերպության կողմից տրված համապատասխան տեղեկանքը,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • երեխայի (երեխաների) ծննդյան վկայական,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
  • վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք,
  • անշարժ գույքի սեփականության վկայական,
  • գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։

Աջակցության չափը

Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ՝ 

  • վարկի մնացորդային մայր գումարի 10% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է,
  • վարկի մնացորդային մայր գումարի 50% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է,
  • աջակցությունն ավելացվում է 50% չափով, եթե բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել կամ անհատական բնակելի տունը կառուցվել/կառուցվում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ,
  • միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների քանակի։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր