BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Գրանցել հայրության ճանաչումը

Եթե երեխայի ծննդյան պահին ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա իրեն երեխայի հայր ճանաչող անձը պետք է դիմի հայրության ճանաչման պետական գրանցման համար։

Օտարերկրյա պետությունում հայրության ճանաչման պետական գրանցման համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի հյուպատոսական հիմնարկ։

Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև հայրության ճանաչման վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
30 րոպե
Service cost
10,000-25,000 դրամ
Processing duration
նույն աշխատանքային օրը

Անհրաժեշտ է դիմել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ տվյալ երկրի դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։


Հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերը

  • Երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր և երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից։

  • Օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից։

  • «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը:


Պահանջվող փաստաթղթերը

Հայրության ճանաչման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • համատեղ դիմումի դեպքում՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի և երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթերը,

  • երեխայի ծննդի գրանցման մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները, եթե հայրության ճանաչման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո,

  • երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը, եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչև երեխայի ծնվելը,

  • երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը (մոր մահվան վկայականը կամ տեղեկանքը, նրան անգործունակ ճանաչելու կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը) և երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու վերաբերյալ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը,

  • չափահաս անձի համաձայնությունը՝ իր նկատմամբ հայրություն ճանաչելու դեպքում,

  • տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետևանքով նախատեսվում է փոխել նաև նրա անունը կամ ազգանունը,

  • նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը:


Դիմումին կից ներկայացվող տեղեկատվությունը

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը․

  • երեխայի ազգանունը, անունը, հայրանունը (մինչև հայրության ճանաչումը), սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, երեխայի ծննդի ակտային գրանցման ժամանակը և համարը,
  • հայրության ճանաչումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, եթե դիմողը ցանկանում է դրանք փոխել,
  • երեխայի հոր մասին տեղեկություններ՝ անունը, հայրանունը, ազգանունը, ինչպես նաև ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ազգությունը՝ ըստ ցանկության,
  • երեխայի մոր տվյալները՝ համաձայն երեխայի ծննդի ակտային գրանցման,
  • երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
  • հայրության ճանաչման համար հիմք հանդիսացող փաստաթղթի տեսակը և տվյալները:


Վճարման չափը 

Հայրության ճանաչման համար սահմանված է 10,000 դրամ պետական տուրք։

Օտարերկրյա պետությունում հայրության ճանաչման համար անհրաժեշտ է վճարել 25,000 դրամ պետական տուրք։


Տրամադրման ժամկետը

Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է դիմումը և փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

Օտարերկրյա պետության ՔԿԱԳ (տարածված է նաև ЗАГС անվանումը) տարածքային մարմնի ուղարկած հայրության ճանաչման վկայականը ստանալու դեպքում գործակալությունն այն 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն:

Հղում օրենսդրությանը՝

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?