This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ուսման վճարի փոխհատուցում (ԲՈւՀ)
Ծրագրի շրջանակում որպես նպաստ ուսման վճարի փոխհատուցում է տրամադրվում մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին և սոցիալապես անապահով ընտանիքի ուսանողներին։
Ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։
Ներկայացվող պահանջները
Ուսման վճարի լրիվ փոխհատուցման համար կարող են դիմել այն ուսանողները, ովքեր․
- 1 ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով ունեն առավել բարձր գնահատականներ,
- մնացել են առանց ծնողական խնամքի,
- 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ են կամ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող են,
- զոհված զինծառայողի ընտանիքից են,
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ են դարձել,
- սովորում են պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններ (ցանկ):
Ուսման վճարի մասնակի փոխհատուցման կարող են դիմել այն ուսանողները, ովքեր․
- սոցիալապես անապահով են,
- միակողմանի ծնողազուրկ են,
- 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքներից են,
- վճարովի ուսուցման համակարգում 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքից են,
- ունեն 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամության կարգ ունեցող ծնողներ,
- հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխաներն են,
- ունեն մինչև 1 տարեկան երեխա,
- ունեն բարձր առաջադիմություն։
Պահանջվող փաստաթղթերը
Ուսման վճարի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում,
- սոցիալական կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ ընտանիքի անապահովության վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից տրամադրված տեղեկանք)։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Աջակցությունը տրամադրվում է հայտերի ուսումնասիրությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
- ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը՝ ըստ տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմանաչափի։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2024 թվականի սեպտեմբերի 5-ի N 1402-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43