BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Ստուգել վարորդի տուգանքները

Ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելու դեպքում գործում են վարչական տուգանքներ, որոնց չափը և ձևը կախված են խախտման տեսակից։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
5 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
անմիջապես

Վարորդի վարչական տուգանքները ստուգելու համար անհրաժեշտ է՝ 

  • այցելել roadpolice.am,

  • սեղմել «ֆիզ․ անձանց համար» կոճակը,

  • շահագործող դաշտում լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), վարորդական վկայականի համարը և հեռախոսահամարը,

  • անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո նշված հեռախոսահամարին կգա SMS հաղորդագրություն, որն անհրաժեշտ է լրացնել բացված վանդակում,

  • այնուհետև՝ կայքի "Խախտումներ" բաժնում լրացված կլինի տվյալ վարորդի ունեցած բոլոր խախտումներն ու տուգանքները:


Այս հարթակներում հնարավոր է ծանոթանալ ընդունված բոլոր որոշումներին, վարչական տուգանքների նշանակմանը, հետևել սեփական տուգանային բալերի հաշվեկշռին։ Բացի այդ՝ կարելի է նաև բաժանորդագրվել համակարգում և վարչական տուգանքների նշանակման մասին ծանուցումները ստանալ SMS հաղորդագրությամբ։

Վարորդի վարչական տուգանքները կարելի է ստուգել նաև մոբայլ բանկինգների կամ վճարային տերմինալների միջոցով՝ մուտքագրելով մեքենայի տվյալները կամ ստացված որոշման համարը։

yerevan.am կայքում կարելի է ստուգել վճարովի ավտոկայանատեղերի իրավախախտումները պետհամարանիշներով կամ Փին-կոդերով։ 

Իրավախախտումների մասին տեղեկություններ կարելի է ստուգել նաև ՀՀ Ոստիկանության ROADPOLICE” տելեգրամյան բոտ-ի միջոցով։ անհրաժեշտ է գրանցել ավտոմեքենան առցանց հարթակում և իրավախախտումներ կատարելու դեպքում ստանալ համապատասխան հաղորդագրություն։ 

Ավելի քան 24 ժամ ինտերնետ ցանցին հասանելիություն չունենալու դեպքում իրավախախտումները կարելի է ստուգել տելեգրամյան բոտում՝ սեղմելով «Տեսնել իրավախախտումները» կոճակը։ Ծառայությունից օգտվելու մասին ավելին իմանալու համար անհրաժեշտ է ծանոթանալ ուղեցույցին։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝ +(374) 60 838302

Service provided by
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Այս էջը օգտակա՞ր էր