This site is new, your feedback will help us improve it.
Ստուգել վարորդի տուգանքները
Ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելու դեպքում գործում են վարչական տուգանքներ, որոնց չափը և ձևը կախված են խախտման տեսակից։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Վարորդի վարչական տուգանքները ստուգելու համար անհրաժեշտ է․
-
այցելել roadpolice.am,
-
սեղմել «ֆիզ․ անձանց համար» կոճակը,
-
շահագործող դաշտում լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), վարորդական վկայականի համարը և հեռախոսահամարը,
-
անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո նշված հեռախոսահամարին կգա SMS հաղորդագրություն, որն անհրաժեշտ է լրացնել բացված վանդակում,
- այնուհետև՝ կայքի "Խախտումներ" բաժնում լրացված կլինի տվյալ վարորդի ունեցած բոլոր խախտումներն ու տուգանքները:
Այս հարթակներում հնարավոր է ծանոթանալ ընդունված բոլոր որոշումներին, վարչական տուգանքների նշանակմանը, հետևել սեփական տուգանային բալերի հաշվեկշռին։ Բացի այդ՝ կարելի է նաև բաժանորդագրվել համակարգում և վարչական տուգանքների նշանակման մասին ծանուցումները ստանալ SMS հաղորդագրությամբ։
Վարորդի վարչական տուգանքները կարելի է ստուգել նաև մոբայլ բանկինգների կամ վճարային տերմինալների միջոցով՝ մուտքագրելով մեքենայի տվյալները կամ ստացված որոշման համարը։
yerevan.am կայքում կարելի է ստուգել վճարովի ավտոկայանատեղերի իրավախախտումները պետհամարանիշներով կամ Փին-կոդերով։
Իրավախախտումների մասին տեղեկություններ կարելի է ստուգել նաև ՀՀ Ոստիկանության “ROADPOLICE” տելեգրամյան բոտ-ի միջոցով։ Անհրաժեշտ է գրանցել ավտոմեքենան առցանց հարթակում և իրավախախտումներ կատարելու դեպքում ստանալ համապատասխան հաղորդագրություն։
Ավելի քան 24 ժամ ինտերնետ ցանցին հասանելիություն չունենալու դեպքում իրավախախտումները կարելի է ստուգել տելեգրամյան բոտում՝ սեղմելով «Տեսնել իրավախախտումները» կոճակը։ Ծառայությունից օգտվելու մասին ավելին իմանալու համար անհրաժեշտ է ծանոթանալ ուղեցույցին։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02