BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Դիմել հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումից հանելու համար

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումից հանումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
Իրավաբանական և ֆիզիկական անձինք
Filiing duration
15-20 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 2 աշխատանքային օր

Դիմելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։

Ներկայացվող պահանջները 

Դիմելու համար անհրաժեշտ է լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձ։ 

 

Պահանջվող փաստաթղթերը

Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
  • դիմում՝ ստորագրված առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կամ լիազորված անձի կողմից,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • լիազորագիր (լիազորված անձի դեպքում),
  • գործունեության դադարման մասին իրավասու մարմնի որոշումը։

Ուշադրություն
Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադրի գործունեության դադարման հիմքով առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում է միայն շահագրգիռ անձի դիմումը:

Տրամադրման ժամկետը և կարգը

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումից հանելն իրականացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:
 

Հղում օրենսդրությանը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք 

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?