BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Ապագրանցել օդանավը

Օդանավը ապագրանցելու համար օդանավի սեփականատերը հայտ է ներկայացնում Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Service cost
Անվճար
Processing duration
15 օր

Օդանավը ՀՀ օդանավերի պետական ռեգիստրից կամ դրա հավելվածից հանվում է տվյալ դեպքերում՝

  • սեփականատիրոջ կան նրա ներկայացուցչի հայտի հիման վրա,
  • եթե օդանավը գրանցված է որպես ռազմական օդանավ,
  • եթե օդանավն ապամոնտաժվել, վերացվել, կամ անհետ կորած է համարվել, և որոնողական աշխատանքներն ավարտված են,
  • եթե օդանավը վերջին 3 տարվա ընթացքում չի ունեցել թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատերը Կոմիտեի կողմից սահմանված ժամկետում ապացուցում է օդանավի պիտանիությունը,
  • եթե օդանավը դուրս է գրված կամ հանված է շահագործումից:

Ապագրանցում ստանալու համար անհրաժեշտ է՝
  • ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացնել հայտ,
  • հավաքագրել ու տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,


ՀՀ օդանավը Ռեգիստրից հանելու և օտարերկրյա պետություն արտահանելու դեպքում սեփականատերը, անհրաժեշտության դեպքում, հայտում կատարում է համապատասխան նշում օդանավի թռիչքի թույլտվության և/կամ օդանավի արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատի ստացման համար:

 
Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 
  • օդանավի գրանցման սերտիֆիկատը,

  • օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը:


Եթե ռեգիստրում նշված է, որ օդանավը հանդիսանում է գրավի առարկա, ապա օդանավը չի հանվում ռեգիստրից առանց գրավառուի գրավոր համաձայնության:


 

 
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Service provided by
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր