BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Կենսաթոշակ

Դիմել մատչելի բնակարան զինծառայողներին ծրագրին

Ծրագրի նպատակն է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանն աջակցելը։

Այս ծագրով բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ կառուցման համար ստեղծվում են հիպոթեքային վարկավորման մատչելի և արտոնյալ պայմաններ։ 

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի շահառու ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները պետք է ֆիզիկապես դիմում-հայտ ներկայացնեն ՀՀ պաշտպանության նախարարին։

  • Յուրաքանչյուր տարվա համար զինծառայողը ՀՀ պաշտպանության նախարարին կարող է դիմում-հայտը ներկայացնել մինչև տվյալ տարվա մարտի 31-ը։ 
  • Վարկավորում ստանալու համար անհրաժեշտ է դիմել բանկ կամ ֆինանսական կազմակերպություն։ Ծրագրի շրջանակում նախարարության հետ համագործակցում են՝ Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Արմսվիսբանկը։
  • Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած և նախկինում բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառման վերցված զինծառայողներն օգտվում են ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունից և չեն մասնակցում վիճակահանությանը։

 

Դիմում-հայտին կից պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • զինծառայողի և նրա ընտանիքի՝ համավարկառու հանդիսացող անդամների անձը հաստատող փաստաթղթերի և զինծառայողի ծառայողական վկայականի պատճենները,
  • անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում՝ նաև տնամերձ հողամասի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը.
  • վարկատու կազմակերպության տեղեկանքը՝ զինծառայողին (ներառյալ համավարկառուներին) կոնկրետ սահմանաչափով հիպոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +374 10 294430, +374 10 294699
Service provided by
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր