You will be directed to the "YesEm" national identification portal.
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Լիցենզիաներ
Ստանալ երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա
ՀՀ-ում երկաթուղային տրանսպորտի գործունեություն, մասնավորապես՝ երկաթուղու կառույցների, սարքավորումների և շարժակազմի պահպանման ու շահագործման, գնացքների երթևեկության և ազդանշանային համակարգերի կազմակերպման, երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումների նախապատրաստման ու իրականացման հետ կապված գործունեություն կարող են իրականացնել ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
1.000.000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում
Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Պահանջվող փաստաթղթերը
Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
- հայտատուի անձնակազմի՝ տվյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ համապատասխան բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմների (վկայական) պատճենները և (կամ) տվյալ մասնագիտությամբ վերջին 5 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը,
- երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող երկաթուղային շարժակազմի, տեխնիկական սարքավորումների տեխնիկական անձնագրերը կամ արտադրող գործարանի կողմից տրված սերտիֆիկատը կամ դրանց վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Վճարման չափը և կարգը
Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման համար պետական տուրքը գանձվում է տարեկան 1.000.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005769132):
Հղում օրենսդրությանը
Տիեզերական գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի N 1044-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:
Ձևաթղթեր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Service provided by
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
1.000.000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Was this page useful?