This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ամուսնության վկայականի կրկնօրինակը
ՀՀ քաղաքացիների ամուսնության պետական գրանցումը կատարելիս տրամադրվում է ամուսնության վկայական։ Անհրաժեշտության դեպքում ամուսնության վկայականի կրկնօրինակը հնարավոր է ստանալ առցանց եղանակով։
Ամուսնության վկայականի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը,
- լրացնել անձնական տվյալները,
- ընտրել ակտի տեսակը, այս դեպքում՝ ամուսնություն,
- նշել գրանցման վայրը,
- ներբեռնել անձնագրի սքանավորված տարբերակը և ընտրել ապոստիլով վավերացնելու կարիքը,
- կատարել վճարումը, ընդ որում՝ որոշ դեպքերում ծառայությունն անվճար է (մանրամասները ներկայացված են ստորև)։
Վճարման չափը և կարգը
- Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը տրամադրված վկայականի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։
- 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո տրամադրված վկայականի դեպքում առաջին անգամ դիմելիս կրկնօրինակը տրամադրվում է անվճար, իսկ ամեն հաջորդ անգամ դիմելիս անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։
- Ապոստիլով վավերացման դեպքում անհրաժեշտ է վճարել հավելյալ 7,000 դրամ։
Վճարումը կատարվում է առցանց՝ դիմումը ներկայացնելու էջում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ամուսնության վկայականի կրկնօրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։
Հղում օրենսդրությանը
- «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Առցանց եղանակով հնարավոր է ստանալ նաև ամուսնալուծության վկայականի կրկնօրինակը։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935