BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Education

Ստանալ դասագրքերի վարձավճարների փոխհատուցում

Ծրագրի շրջանակներում պետությունն ապահովում է սոցիալապես անապահով և սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների երեխաների դասագրքերի վճարների փոխհատուցումը։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Service cost
Անվճար

Հանրակրթական դպրոցների անապահով ընտանիքների աշակերտների դասագրքերի գումարներն ամբողջությամբ փոխհատուցվում են ՀՀ պետական բյուջեի կողմից։

Դասագրքերի գումարների փոխհատուցման չափը, ըստ յուրաքանչյուր դասագրքի, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով։ 

Դիմելու պայմանները

Դասագրքերի վճարների փոխհատուցման կարող են դիմել անապահով ընտանիքների համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողները: Այս աջակցությունից կարող են օգտվել նաև սահմանամերձ համայնքներում բնակվող միգրանտ սովորողները: 

Համապատասխան կարգավիճակ ունեցող ընտանիքները փոխհատուցում ստանալու նպատակով դիմում են այն դպրոց, որտեղ հաճախում են երեխաները։ Տվյալ ուսումնական հաստատության՝ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցանկը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:

Պահանջվող փաստաթղթեր

Դասագրքերի վճարների փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման և սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված լինելու մասին փաստաթղթեր: 

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2017 թվականի հոկտեմբերի 26-ի N 1352-Ն որոշում։

ՀՀ Կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշում։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis-ում։

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն, հեռախոս (374 10) 59-96-19:

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր