BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման լիցենզիայի տրամադրում

Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի տրամադրում հայտատուին:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
1,000 ՀՀ դրամ
Processing duration
5 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է (այսուհետ` նախարարություն) ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, և/կամ ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն N 1 ձևի,
2) հաշիվ-ապրանքագրի կամ արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը,
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գորունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,
 4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

Վճարման չափը

· Նպատակը
Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար
 
· Վճարման եղանակը
Անկախիկ
 
· Վճարման չափը
1,000 ՀՀ դրամ
 
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005000840

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը թերի են, և երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը,
2) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների առկայությունը,
3) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված է։
Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոս՝

+(374 11) 597 206

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր