BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցում

ՀՀ արդարադատության նախարարության կողմից փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման ծառայություն
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ի և (կամ) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ:

Ծառայությունը ստանալու հիմքերը

Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է օրենքով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ անձը գործակալություն է ներկայացնում նմուշային ձևերը լրացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, և փաստաթղթերը ստորագրվում են օրենքով նախատեսված համապատասխան անձանց կողմից: Նշված փաստաթղթերը ստորագրելով` անձինք անվերապահորեն հրաժարվում են գործակալության, ՀՀ արդարադատության նախարարության կամ ՀՀ նկատմամբ փաստաթղթերի ձևակերպումների և բովանդակության վերաբերյալ որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:
Եթե անձը համացանցում գործակալության պաշտոնական կայքի միջոցով փաստաթղթերն անմիջապես տեղեկատվական համակարգ ներմուծելիս օգտվում է փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա փաստաթղթեր ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կերպով կատարված, երբ անձը գործակալության պաշտոնական կայքի միջոցով անմիջապես տեղեկատվական համակարգում լրացնում է անհրաժեշտ տեղեկատվությունը, և օրենքով նախատեսված համապատասխան անձինք հաստատում են ներկայացված փաստաթղթերը էլեկտրոնային ստորագրությունների միջոցով: Նշված փաստաթղթերը ստորագրելով` անձինք անվերապահորեն հրաժարվում են գործակալության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փաստաթղթերի ձևակերպումների կամ բովանդակության վերաբերյալ որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Վերը նշված պահանջները չբավարարող փաստաթղթերը գործակալությունը վերադարձնում է առանց քննարկման:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր