BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Գրանցել փակ բաժնետիրական ընկերություն

Փակ բաժնետիրական ընկերության գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
  • գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,

Ներկայացվող պահանջները 

Լինել իրավաբանական անձի հիմնադրի և կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը։
 

Պահանջվող փաստաթղթերը

  • իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
  • իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն:


Տրամադրման ժամկետը և կարգը

Փակ բաժնետիրական ընկերությունների պետական գրանցումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում: 

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?