This site is new, your feedback will help us improve it.
Փոխանակել մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիրը արտասահմանում
Օտարերկրյա պետությունում 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Անձնագիրը փոխանակվում է, եթե․
-
վավերականության ժամկետը լրացել է,
-
քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,
-
անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,
-
լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,
-
քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Ներկայացվող պահանջները
16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար պետք է՝
-
գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
Պահանջվող փաստաթղթերը
16 տարին լրացած անձի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
դիմում անձնագիր ստանալու մասին,
-
35x45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
-
փոխանակման ենթակա ՀՀ անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենները (բացառությամբ այն դեպքերի, երբ անձնագիրը կորել է),
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
- օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
- պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր:
- հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
Որոշ դեպքերում անձնագիրը փոխանակելու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝
Անձնագիրը կորցնելու դեպքում՝
-
հայտարարություն անձնագիրը կորցնելու մասին,
-
35x45 մմ չափսի 4 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
-
առկայության դեպքում՝ կորցրած անձնագրի պատճենը։
Եթե անձնագրում տվյալների փոփոխություն կամ գրառումների անճշտություն կա՝
-
այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը, գրառումների անճշտության վերացումը և դրա պատճենը։
Եթե դիմողը զինապարտ է (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ)՝
- զինվորական գրքույկը։
Վճարման չափը և կարգը
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 65,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Վճարումը հնարավոր է կատարել նաև ՀՀ դրամով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Using different methods might take more time or cost more money.
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11