This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման լիցենզիա
Օզոնային շերտը քայքայող նյութեր և հիդրոֆտորածխածիններ ՀՀ ներմուծելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ ներմուծման մեկանգամյա լիցենզիա։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Լիցենզիան ստանալու համար անհրաժեշտ է առցանց հայտ ներկայացնել ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով։
Առցանց հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո բացվող էջի «Միասնական հայտ» բաժնում ընտրել «Ներմուծում» տարբերակը,
- բացվող էջի վերին աջ անկյունում սեղմել «Նոր հայտ» կոճակը,
- բացվող էջի վերին հատվածի «Ներմուծող» բաժնում ինքնաշխատ ձևով կլրացվեն արտահանողի տվյալները,
- սեղմել էջի վերին հատվածի «Ապրանքներ» կոճակը, այնուհետև՝ «Ավելացնել ապրանքատեսակ»,
- լրացնել ապրանքատեսակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը և պահպանել այն,
- էջի վերին հատվածի «Կից փաստաթղթեր» բաժնում վերբեռնել պահանջվող փաստաթղթերը,
- որից հետո անհրաժեշտ է սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Ձևավորել» կոճակը։
Պահանջվող փաստաթղթերը
-
հայտ,
-
պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային անդորրագիրը:
Լիցենզիայի չտրամադրման հիմքերը
Լիցենզիան կարող է չտրամադրվել, եթե՝
-
բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
-
լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,
-
քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառվել է:
Վճարման չափը և կարգը
Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ՝ հիդրոֆտորածխածինների և 50,000 դրամ՝ օզոնային շերտը քայքայող նյութերի դեպքում։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005169355 հաշվեհամարին։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է մինչև այն օրացույցային տարին, որի համար սահմանվել է քվոտան։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշում
-
ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)