This site is new, your feedback will help us improve it.
Կազմել և համաձայնեցնել վտանգավոր թափոնների անձնագրերը
ՀՀ-ում վտանգավոր թափոնների անձնագրավորումն իրականացվում է ռեսուրսների խնայողության ու վտանգավոր թափոնների անվտանգ գործածությունն ապահովելու նպատակով։ Անձնագիրը կազմում են թափոններ առաջացնողները։
ՀՀ-ում վտանգավոր թափոններ առաջացնող գործունեություն ծավալելու դեպքում անհրաժեշտ է կազմել և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնեցնել վտանգավոր թափոնների անձնագիր։
Անձնագրի համաձայնեցման և հաստատման հայտը նախարարություն անհրաժեշտ է ներկայացնել՝ և ֆիզիկապես և էլ․ փոստի միջոցով։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է [email protected] էլ․ փոստին ուղարկել անձնագիրը՝ հետևյալ բովանդակությամբ՝
-
թափոնի անվանումը, կազմակերպության անվանումը և տվյալները,
-
թափոնի ծածկագիրը,
-
անձնագրավորվող թափոնի քանակությունը,
-
թափոնի վտանգավոր հատկությունների ցանկը,
-
ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի),
-
կազմը և դրա բաղադրիչների թունունակությունը,
-
վնասազերծման կամ վերամշակման համար առաջարկվող եղանակը,
-
հրդեհապայթյունավտանգությունը,
-
կոռոզիոն ակտիվությունը, ռեակցիայի մեջ մտնելու ունակությունը,
-
անհրաժեշտ նախազգուշական միջոցները թափոնի գործածության ժամանակ,
-
թափոնի տեղափոխման սահմանափակումները,
-
լրացուցիչ տեղեկություններ,
-
թափոն արտադրողի հայտարարությունը,
կազմված անձնագրի հետ անհրաժեշտ է ուղարկել նաև հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում,
-
կազմակերպության ղեկավարի կողմից սահմանված կարգով կազմված վտանգավոր թափոնի անձնագիր՝ և թղթային և էլեկտրոնային տարբերակով։
Ծառայության մատուցումը չհաստատելու հիմքերը
Հայտը կարող է չհաստատվել, եթե՝
-
անձնագրում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձնագիրը համաձայնեցվում է այն լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում և գրանցվում գրանցամատյանում:
Հղում օրենսդրությանը
-
«Թափոնների մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 47-Ն որոշում
-
ՀՀ Բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի N 19-Ն հրաման
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
09:00-18:00
(+374 11) 81-85-59
09:00-18:00
(+374 11) 81-85-59