This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ավիատոմսի ծախսի փոխհատուցում՝ միջազգային միջոցառումներին մասնակցելու համար
Ծրագիրն նպատակն է աջակցել երիտասարդներին մասնակցելու միջազգային տարբեր միջոցառումներին, ներկայացնելու իրենց փորձն ու աշխատանքները, ինչպես նաև՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ և զարգացնելու իրենց կարողությունները։
Ծրագրի շրջանակում փոխհատուցվում է միջոցառմանը մասնակցելու նպատակով ձեռք բերվող ավիատոմսի ծախսը։
Ծրագրի մասին
Աջակցության ծրագրով փոխհատուցվում է ավիատոմսի արժեքը՝ 16-ից 30 տարեկան երիտասարդների համար՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու դեպքում՝
- ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,
- միջազգային գիտաժողովներ, գիտական ֆորում, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,
- միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,
- միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,
- միջազգային ինտելեկտուալ մրցույթներ, այդ թվում՝ օլիմպիադաներ,
- միջազգային ստարտափ ծրագրեր:
Ներկայացվող պահանջները
- Փոխհատուցումը տրամադրվում է միայն միջոցառման սկզբից առավելագույնը 2 օր առաջ և ավարտից առավելագույնը 2 օր հետո ընկած ժամանակահատվածի համար:
- Միայն էկոնոմ դասի ավիատոմսերն են ենթակա փոխհատուցման:
- Ավիատոմսը պետք է ձեռք բերվի էլեկտրոնային եղանակով՝ նախապատվությանը տրամադրելով ավիաընկերության պաշտոնական կայքում առաջարկվող տարբերակներին: Եթե դա հնարավոր չէ, անհրաժեշտ է կատարել գնանշման հարցում առնվազն 3 կազմակերպությունից: Գնանշման դեպքում համապատասխան հիմնավորող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նախարարություն:
- Միևնույն անձին նույն ֆինանսական տարվա ընթացքում մեկ անգամից ավելի փոխհատուցում չի տրամադրվում:
Պահանջվող փաստաթղթերը
Փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը մեկնումից առնվազն 14 օր առաջ.
- դիմում-հայտ,
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավեր,
- հրավերի հայերեն թարգմանությունը՝ հաստատված ՀՀ արդարադատության նախարարության կողմից որակավորում ստացած թարգմանչի կողմից։
Տրամադրման ժամկետն ու կարգը
- Միջազգային միջոցառումներին մասնակցելու համար երիտասարդներին միջոցառումներին մասնակցելու հարցում ավիատոմսի ծախսի փոխհատուցում տրամադրելու նպատակով կազմվում է հայտերն ուսումնասիրող հանձնաժողով։
- Հանձնաժողովը հայտերի ուսումնասիրության համար հրավիրում է հանձնաժողովի նիստ՝ մասնակցի մեկնելուց առնվազն 7 աշխատանքային օր առաջ:
- Նախարարությունը դիմողին տեղեկացնում է հանձնաժողովի որոշման մասին մեկնելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
- Վերադառնալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմողը ներկայացնում է միջազգային այցը փաստող անհրաժեշտ փաստաթղթերը:
- Նախարարության համապատասխան վարչությունները 5 աշխատանքային օրում ուսումնասիրում են փաստաթղթերը և տալիս եզրակացություն:
- Դրական եզրակացության դեպքում 5 աշխատանքային օրում կնքվում է պայմանագիր:
- Վճարումն իրականացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43