BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Դիմել իմունականխարգելման ազգային ծրագրին

Ծրագրի շրջանակներում բնակչությանն առաջարկվում է պլանային և համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ: 

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում բնակչությանն առաջարկվում է պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված պլանային և համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ: Ծրագրի նպատակն է կառավարելի վարակիչ հիվանդությունների արմատական վերացումը, նվազեցումը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելումը:

Հայաստանում պատվաստումներով կանխարգելվում են հետևյալ հիվանդությունները՝ դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), ջրծաղիկ, պոլիոմիելիտ, վիրուսային հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլյոզ, հեմոֆիլուսային Բ տիպի վարակ (ՀԻԲ), ռոտավիրուսային, մենինգակոկային և պնևմակոկային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, մարդու պապիլոմավիրուսային վարակ, կատաղություն, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությունը: 

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր