BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Դիմել բաժանման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման համար՝ նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը

Բաժանման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձանց պետական գրանցման համար փաստաթղթերի և տեղեկությունների հավաքագրումն ու կազմումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
25-45 րոպե
Service cost
200,000 ՀՀ դրամ
Processing duration
30 աշխատանքային օր

Դիմելու համար անհրաժեշտ է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

Ներկայացվող պահանջները 

Դիմելու համար անհրաժեշտ է լինել գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձ։ 

Պահանջվող փաստաթղթերը

Փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել՝ 
 
  • դիմում,
  • վճարման անդորրագիր։

Վճարման չափը և կարգը

Ծառայության համար սահմանված է պետական տուրք 200,000 դրամի չափով։

E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝

Վճարումը բանկային փոխանցմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝

  • 250,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900013194049 հաշվեհամարին։

Նպատակ՝ «Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ բաժանման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման համար»։

Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել նշված հաշվեհամարներին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։


Տրամադրման ժամկետը և կարգը

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ բաժանման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցումը կատարվում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝
  • 30 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2 կազմակերպությունների բաժանման դեպքում,
  • ևս 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում:


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-ն որոշում
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?