BETA

This site is new, your feedback will help us improve it.

Justice and the law

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման դադարեցում

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցման դադարեցում:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
2,000 ՀՀ դրամ
Processing duration
Անմիջապես

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցման դադարեցման համար ներկայացվում է ապահովված անձի դիմումը՝ պարտավորության կատարման և գրանցման դադարեցման վերաբերյալ, դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն, լիազորված անձի դեպքում` նաև լիազորագիր, տվյալ գրանցման նույնականացման համարը, պետական տուրքի վճարման անդորրագիր: Կողմերի ցանկությամբ կարող է ներկայացվել նաև պայմանագիրը կամ այլ փաստաթղթեր, որոնք կցվում են գրանցմանը, սակայն հրապարակային չեն:
            

Ժամկետներ

Ապահովված իրավունքի վերաբերյալ  գրանցման դադարեցումն իրականացվում է դիմումն ընդունելուց հետո` անմիջապես:  Գրանցումը դադարեցվում է գրանցամատյանում գրառում կատարելու պահից, կամ գրանցման ժամկետի ավարտից հետո` ինքնաշխատ կերպով (այն դեպքում, երբ գրանցման ժամանակ նշվում է գրանցման ավարտի ժամկետ, համակարգն ինքնաշխատ դադարեցնում է այն):

Վճարման չափը

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
  • Նպատակը
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում կատարելու համար
 
  • Վճարման եղանակը
Անկանխիկ
 
  • Վճարման չափը
2000 ՀՀ դրամ
 
  • ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005000832
 
ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
  • Նպատակը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից շարժական գույքին կատմամբ ապահովված իրավունքի գրանցում:
 
  • Վճարման եղանակը
Անկանխիկ
 
  • Վճարման չափը
3000 ՀՀ դրամ
 
  • ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը
900013194049 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Ապահովված իրավունքի գրանցման դադարեցումը մերժվում է, եթե չի ներկայացվում տվյալ գրանցման նույնականացման համարը, ապահովված անձի կամ նրա կողմից լիազորված անձի դիմումը:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր