This site is new, your feedback will help us improve it.
Դիմել վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձանց մասին փաստաթղթերի կազմման համար՝ նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը
Վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձանց պետական գրանցման համար փաստաթղթերի և տեղեկությունների հավաքագրումն ու կազմումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում),
- պահանջվող անձանց անձնագրերի պատճենները,
- վերակազմավորվող ընկերության հաշվապահական հաշվեկշիռը` բացված վիճակում,
- ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում նոտարական կարգով վավերացված անձնագրի թարգմանությունը,
- ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում հիմնադիր փաստաթղթերի (կանոնադրություն, վկայական, քաղվածք) նոտարական կարգով վավերացված թարգմանությունները,
- վճարման անդորրագիր:
Վճարման չափը և կարգը
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
- E-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպության վերակազմավորման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը կատարվում է 30 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 655-ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935