BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Culture and sport

Դիմել «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթին

Ծրագրի իրականացման նպատակն է Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները, հնագիտական ժառանգությունը, հայկական ճարտարապետական ժառանգությունը ներկայացնող օտարալեզու գրականության հրատարակումը և այդ գրքերով արտասահմանյան գրադարանների համալրումը:

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.

Ծրագրի մասին

 

Ծրագրի իրականացման նպատակն է Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգությունը (ներառյալ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների ժառանգությունը), ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները, հնագիտական ժառանգությունը, հայկական ճարտարապետական ժառանգությունը ներկայացնող օտարալեզու գրականության հրատարակումը և այդ գրքերով արտասահմանյան գրադարանների համալրումը:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Դրամաշնորհին կարող են դիմել armeps.am համակարգում գրանցված շահույթ հետապնդող և չհետապնդող այն իրավաբանական անձինք, որոնք իրենց կանոնադրությամբ ունեն հրատարակչական գործունեություն իրականացնելու իրավունք:

 

Դիմելու կարգ

 

Անհրաժեշտ է մուտք գործել www.armeps.am կայք և լրացնել համապատասխան պահանջվող տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ստացված թվի և (կամ) տառերի կոմբինացիան մուտքագրել համակարգ:

 

Նշված տեղեկատվությունը ճիշտ մուտքագրելուց հետո անձը համարվում է համակարգում գրանցված մասնակից, ինչի մասին ավտոմատ եղանակով ստանում է ծանուցում:

 

Մասնակցի գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում վերջինս մուտք չի գործում համակարգ կամ մուտք է գործում, սակայն համակարգ չի մուտքագրում տեղեկատվությունը:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 
  • Դիմում-հայտարարություն` համաձայն դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության,
  • ֆինանսական նախահաշիվ՝ համաձայն դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության,
  • ծրագրի առաջարկ, որը համապատասխանում է դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության սահմանված պայմաններին, նպատակներին և առաջնահերթություններին՝ համաձայն դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության,
  • կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճեները,
  • տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
  • տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին (առկայության դեպքում),
  • ծրագրին առնչվող նյութեր` լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ (առկայության դեպքում):

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն՝ հեռ. (+37410) 599 629,

ՀՀ ԿԳՄՍՆ  թեժ գիծ՝ (+37410) 599 600,

Տեղեկատու հեռախոս՝ (+37410) 527 343,

«Մասնակցի կողմից էլեկտրոնային (Armeps) համակարգի գործածման» ուղեցույց։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր